
Ես չեմ կարող ԱՄՆ-ն վտանգի ենթարկել․ Թրամփ

Մենք չենք կարող մեր ամբողջ զենքը տրամադրել Ուկրաինային։ Ես շատ լավ եմ վերաբերում Զելենսկուն և Ուկրաինային, բայց չեմ կարող ԱՄՆ-ն վտանգի ենթարկել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրի մեծ ներուժ կա, որը կօգնի լուծել հակամարտությունը Ուկրաինայում։
«Մենք հիմա պատերազմի մեջ ենք, բայց առևտրի համար հիանալի ներուժ կա, և ես հույս ունեմ, որ մենք կհաջողենք», - ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Վենսը Fox News-ին ասել էր, որ Թրամփի վարչակազմը քննարկում է Ուկրաինային «Տոմահավկ» թևավոր հրթիռների հնարավոր մատակարարումը։ Ինքը՝ Թրամփը, ավելի ուշ ասել էր, որ «մասամբ որոշում է կայացրել» փոխանցել այդ հեռահար հրթիռները, բայց ցանկանում է իմանալ, թե Ուկրաինայի զինված ուժերը կոնկրետ ինչի համար են օգտագործելու դրանք։
Հիշեցնենք, որ Զելենսկին ԱՄՆ-ից Tomahawk հրթիռներ է խնդրել, սակայն Թրամփը դեռ վերջնական որոշում չունի դրանք Ուկրաինային մատակարարելու հետ կապված։ Ըստ ԱՄՆ առաջնորդի՝ հրթիռների մատակարարումը կլարի ռուս-ամերիկյան հարաբերությունները։