Պատրաստ ենք դադարեցնել այդ ծիծաղելի պատերազմը․ Թրամփ
Ցանկանում եմ համաձայնության գալ Ուկրաինայի հետ՝ երկրի հազվագյուտ հողային տարրերին հասանելիություն ստանալու համար՝ որպես Ռուսաստանի հետ պատերազմում Կիևին ԱՄՆ-ի աջակցությունը շարունակելու պայման: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը դժգոհել է, որ ԱՄՆ-ն ավելի շատ ռազմական և տնտեսական օգնություն է ուղարկել Ուկրաինային, քան եվրոպացի գործընկերները:
«Մենք ցանկանում ենք գործարք կնքել Ուկրաինայի հետ, որի շրջանակում մենք նրանց տվածի համար կստանանք նրանց հազվագյուտ հողային տարրերը և այլ բաներ»,- ասել է նա:
Վերջինս նշել է, որ Ուկրաինայի կառավարությունից տեղեկություն է ստացել, որ նրանք պատրաստ են գործարք կնքել՝ ԱՄՆ-ի համար հասանելի դարձնելու ժամանակակից բարձր տեխնոլոգիական տնտեսության համար կարևոր տարրերը:
«Ես ուզում եմ հազվագյուտ հողային տարրերի հարցում ապահովություն ունենալ: Մենք հարյուր միլիարդավոր դոլարներ ենք ներդնում: Նրանք ունեն մեծ հազվագյուտ հողային տարրեր», - նշել է Թրամփը։
Թրամփը հավելել է, որ բանակցությունները շարունակվում են՝ հակամարտությունը ավարտին հասցնելու համար:
«Մենք շատ առաջընթաց ենք գրանցել Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում: Մենք պատրաստ ենք դադարեցնել այդ ծիծաղելի պատերազմը»,- եզրափակել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ովքեր պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները․ ՊԵԿ
Եկամուտների համընդհանուր հայտարարագրման ժամկետը նախապես սահմանված էր մայիսի 1-ը, սակայն քննարկումների արդյունքում նոր ժա...
Հայաստանի ցանկությունը կմնա նրանց աչքի առաջ. Ալիև
Ադրբաջնի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Իրանի տարածքով Ադրբեջանի կապի մասին՝ նշելով, որ եթե Հայաստանը ճանապարհ չի տրամադրու...
Տեղի է ունեցել Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ։ Այս մասին...
Սա քաղաքացիների հարկերը վերադարձնելու մեխանիզմ է․ Փաշինյան
Համընդհանուր հայտարարագրման միջոցով 70 մլրդ դրամ քաղաքացիներին վերադարձնելու ենթակառուցվածք ենք ստեղծում: Այս մասին հայտ...