Սա քաղաքացիների հարկերը վերադարձնելու մեխանիզմ է․ Փաշինյան
Համընդհանուր հայտարարագրման միջոցով 70 մլրդ դրամ քաղաքացիներին վերադարձնելու ենթակառուցվածք ենք ստեղծում: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
վերջինս հիշեցրել է նախորդ տարի պետությունը եկամտային հարկի ձևով քաղաքացուն 68 մլրդ դրամ է վերադարձրել բնակարանների հիփոթեքային վարկի ձեռքբերման ծրագրով, և այժմ նման ևս մեկ համակարգ է ներդրվելու, այն է՝ համընդհանուր հայտարարագրումը:
«Մի հատ էլ ավելացնում ենք 70 մլրդ, որ մենք էլի վերադարձնելու ենք քաղաքացուն, բայց աշխատող քաղաքացուն, բայց կրթության նպատակով, բայց առողջապահության նպատակով, որովհետև, ինչպես ասել ենք, փողը կառավարման գործիք է, մենք ուզում ենք մեր ռազմավարություններն ավելի արդյունավետ իրագործենք: Սա նաև հնարավորություն է բազմաթիվ մասնագետների՝ ատամնաբույժների, արհեստավորների և վարպետների (քոլեջի դասախոսներին վարպետ էինք, չէ՞, ասում) համար, որ աշխատելուն զուգահեռ ստեղծեն կրթական, առողջապահական ծառայություններ և մատուցեն քաղաքացիներին, վճարվեն դրա դիմաց: Փաստացի ստացվում է՝ պետական բյուջեի միջոցներով… Էլի քաղաքացիների վճարած հարկերով, բայց սա առաջին հերթին քաղաքացիների վճարած հարկերը վերադարձնելու մեխանիզմ է»,- ասել Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ցանկությունը կմնա նրանց աչքի առաջ. Ալիև
Ադրբաջնի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Իրանի տարածքով Ադրբեջանի կապի մասին՝ նշելով, որ եթե Հայաստանը ճանապարհ չի տրամադրու...
Տարանցման մասին խոսելիս պետք է նշենք Ադրբեջանը․ Միրզոյանը՝ Վրաստանի ԱԳ նախարարին
2024 թվականին ՀՀ-Վրաստան հարաբերությունները ունեցել են էական շոշափելի առաջընթաց: Այս մասին ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարների...
Ես ուզում եմ ներողություն խնդրել մեր բանակից. Փաշինյան
ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն: ԶՈՒ ստորաբաժա...
Պուտինի խոսքերը ցույց են տալիս, որ նա վախենում է. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունները՝ գրեթե 3 տարի...