Տեղի է ունեցել Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ։ Այս մասին New York Post-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նախագահը նաև հույս է հայտնել, որ ռազմական գործողություններն արագ կավարտվեն։
«Գերադասում եմ ոչինչ չասել»,- այսպես է պատասխանել է Թրամփը այն հարցին, թե քանի անգամ է շփվել ՌԴ նախագահի հետ։ Միևնույն ժամանակ, Թրամփը ասել է, որ Վլադիմիր Պուտինը «ցանկանում է, որ մարդիկ դադարեն զոհվել»։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը հակամարտությանը վերջ տալու կոնկրետ ծրագիր ունի։
«Հուսով եմ, որ դա արագ կլինի: Մարդիկ ամեն օր զոհվում են... Ես ուզում եմ վերջ տալ այս անիծյալ բանին»,- նշել է նա։
Թրամփը նաև հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ 500 միլիոն դոլարով գործարք կնքել հազվագյուտ հանքանյութերի և գազի հասանելիության վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ հնարավոր էսկալացիաների և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական քարոզչությունը ավելի ու ավելի շատ է կենտրոնանում այն թեզի վրա, թե Հայաստանը սպառազին...
Դա ոչ թե տնտեսական աճ է, այլ սոցիալական և բարոյական դեգրադացիա. Հայկ Սարգսյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքում գրել է, որ մոլախաղերն անձնական ու հասարա...
Ավինյանը՝ տրանսպորտում տեղի ունեցած խուլիգանական դեպքի մասին
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել հանրային տրանսպորտում խուլիգանական դեպքերին։ Զեկուցվել...
Զելենսկին պատրաստ է գործարք կնքել Թրամփի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արևմտյան հեռուստադիտողներին ուղղված ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ներկայացրել է այ...