Ովքեր պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները․ ՊԵԿ
Եկամուտների համընդհանուր հայտարարագրման ժամկետը նախապես սահմանված էր մայիսի 1-ը, սակայն քննարկումների արդյունքում նոր ժամկետ է սահմանվել, այն է՝ նոյեմբերի 1-ը: Այս մասին հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
Վերջինս նաև թվարկել է այն խմբերը, որոնք այս տարի պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները՝ ըստ պահանջի:
«Առաջին խումբը վարձու աշխատողներն են: Երկրորդ խումբը քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող մեր հայրենակիցներն են: Երրորդ խումբը պետական համայնքային աշխատողները, ծառայողները, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնողներն են: Չորրորդ խումբը 2023 թվականի արդյունքներով 1 միլիարդից ավելի համախառն եկամուտ հայտարարագրած կազմակերպությունում մասնակից հանդիսացող քաղաքացիներն են (մասնակից ասելով՝ նկատի ունենք բաժնետեր, փայատեր կամ անդամ): Հինգերորդ խմբում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենքով իրական շահառու համարվողները: Վեցերորդ խումբը 2024 թվականին 20 միլիոն և ավելի փոխառություն ստացածները»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Տեղի է ունեցել Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ։ Այս մասին...
Զելենսկին պատրաստ է գործարք կնքել Թրամփի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արևմտյան հեռուստադիտողներին ուղղված ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ներկայացրել է այ...
Ես կարող եմ ինչ-որ բան չիմանալ․ Պեսկովը՝ Թրամփի և Պուտինի զրույցի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ՌԵՆ TV»-ի հետ զրույցում ոչ հաստատել, ոչ էլ հերքել Է ՌԴ առաջնորդ Վլ...
Փաշինյանը՝ հնարավոր էսկալացիաների և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական քարոզչությունը ավելի ու ավելի շատ է կենտրոնանում այն թեզի վրա, թե Հայաստանը սպառազին...