Ինչի վրա է USAID-ը ծախսել ԱՄՆ հարկատուների գումարները

Սպիտակ տունը հաղորդագրություն է հրապարակել, որում ներկայցված է USAID-ի կողմից հարկատուների գումարների չարաշահման և վատնման մի քանի օրինակ․


- 1,5 միլիոն դոլար Սերբիայի աշխատավայրերում և բիզնես համայնքներում բազմազանությունը, հավասարությունը և ներառականությունը զարգացնելու համար, - 70,000 դոլար՝ Իռլանդիայում բազմազանության, հավասարության և ներառականության մյուզիքլի արտադրության համար, - 2,5 միլիոն դոլար՝ Վիետնամում էլեկտրական մեքենաների համար, - 47,000 դոլար՝ Կոլումբիայում «տրանսգենդեր օպերայի» համար, - 32,000 դոլար՝ Պերուում «տրանսգենդեր կոմիքսների» համար, - 2 միլիոն դոլար՝ Գվատեմալայում սեռի փոփոխությունների և ԼԳԲՏ ակտիվիզմի համար, - 6 միլիոն դոլար՝ Եգիպտոսում զբոսաշրջության ֆինանսավորման համար, - Հարյուր հազարավոր դոլարներ շահույթ չհետապնդող կազմակերպության համար, որը կապված է ահաբեկչական կազմակերպությունների հետ, - միլիոնավոր դոլարներ՝ EcoHealth Alliance-ին, որը ներգրավված էր Ուհանի լաբորատորիայում հետազոտության մեջ - Հարյուր հազարավոր սննդի փաթեթներ՝ Սիրիայում «Ալ Քաիդա»-ի հետ կապված զինյալների համար, - Զարգացող երկրներում «անհատականացված» հակաբեղմնավորիչների ֆինանսավորում, - Հարյուրավոր միլիոնավոր դոլարներ՝ Աֆղանստանում ոռոգման ջրանցքների, գյուղատնտեսական սարքավորումների և նույնիսկ պարարտանյութերի ֆինանսավորման համար, որոնք օգտագործվում են կակաչի աճեցման և հերոինի արտադրության համար՝ հօգուտ թալիբներին։


«Նախագահ Թրամփի օրոք վատնումը, խարդախությունը և չարաշահումը հիմիկվանից ավարտվում են», - ասվել է հաղորդագրության մեջ: