Զելենսկին պատասխանել է Պուտինի հայտարարությանը

Այսօր Պուտինը ևս մեկ անգամ հաստատեց, որ վախենում է բանակցություններից, վախենում է ուժեղ առաջնորդներից և ամեն ինչ անում է պատերազմը երկարաձգելու համար։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահը՝ մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի հայտարարություններն այն մասին, որ «դուք կարող եք բանակցել ցանկացածի հետ, սակայն ոչ լեգիտիմության պատճառով Զելենսկին իրավունք չունի որևէ բան ստորագրելու»։


Զելենսկին Telegram-ում գրել է․ «Նրա յուրաքանչյուր քայլը և նրա բոլոր ցինիկ հնարքներն ուղղված են պատերազմն անվերջ դարձնելուն։ Մենք հիմա տեսնում ենք, որ իրական խաղաղության հասնելու հնարավորություն կա, բայց հենց Պուտինն է անում ամեն ինչ, որպեսզի կա՛մ շարունակի սպանությունները լայնածավալ խաղաղության փոխարեն, կա՛մ դադար ստանա, որպեսզի հետագայում հիբրիդային հարվածներ հասցնի և պատրաստի նոր լայնածավալ ներխուժում»։ 


Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույցում ասել է․ «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «ոչ լեգիտիմ» է և իրավունք չունի խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ»։ Միաժամանակ Պուտինը չի բացառել ուկրաինական կարգավորման շրջանակներում Զելենսկու հետ բանակցությունների հնարավորությունը։

Քաղաքականություն