Coca-Cola-ն հետ է կանչում իր արտադրանքը եվրոպական մի շարք երկրներից
Coca-Cola-ն հայտարարել է եվրոպական որոշ երկրներում իր ըմպելիքները հետ կանչելու մասին այն բանից հետո, երբ պարզվել է, որ դրանք պարունակում են քիմիական քլորատի «մեծ քանակություն»:
Ընկերությունը նշել է, որ իր արտադրանքը հետ է կանչում Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Նիդեռլանդների պահեստներից՝ մանրամասնելով, որ այս խմբաքանակից ապրանք է առաքվել Մեծ Բրիտանիա անցյալ տարվա վերջին, և ամբողջն արդեն սպառվել է։
Քլորատը կարող է առաջանալ, երբ քլորի վրա հիմնված ախտահանիչներն օգտագործվում են ջրի մաքրման և սննդի արդյունաբերության մեջ:
Ընկերության ներկայացուցիչը BBC-ին հայտնել է․ «Անկախ փորձագիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ սպառողների համար ռիսկը շատ փոքր է»։
Coca-Cola-ն հայտարարել է, որ ինքը ոչ մի բողոք չի ստացել բրիտանական սպառողների կողմից և կշարունակի համագործակցել Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ այդ հարցով: Քլորատի բարձր մակարդակը կարող է բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա և հանգեցնել վահանաձև գեղձի խնդիրների, հատկապես երեխաների և նորածինների մոտ:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ ինչպես վճարել 150 դրամ մեկ ուղևորության համար
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․...
Նախատեսվում է չիպերով կանխել գազի թերլիցքավորումը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախատեսում է չիպերի միջոցով լուծել գազալցակայաններում առկա թերլիցքավորման խնդիրը...
Պետք է լուրջ խոսակցություն ունենանք նրանց հետ․ Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե «Թել Սել»-ի համակարգն ինչու է ուշանում։Նրա դիտարկմամբ՝ իրենք պետք է շահ...
ՔԿ-ն՝ պարեկների մասնակցությամբ գողության դեպքի մասին
Շիրակի մարզում պարեկների մասնակցությամբ ենթադրյալ հանցագործության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, կան ձերբակալվածն...