Արայիկ Հարությունյանը նոր պաշտոն ունի
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նա ընտրվել է 4 տարի ժամկետով: Ֆեդերացիայի նախագահի այլ թեկնածու չի եղել։
Նշենք` Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան 2016 թվականից ղեկավարում էր Հրաչյա Ռոստոմյանը, որն օրերս հայտարարեց պաշտոնը թողնելու մասին:
46-ամյա Արայիկ Հարությունյանը 2018-2019 թվականներին եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարը, 2019-2020 թվականներին` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, իսկ 2020 թ. նոյեմբերի 24-ին նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական: 2021 թվականի հուլիսի 1-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօր շատ կար...
Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրանք է առաջադ...
Մենք Խաղաղություն չենք խնդրում. ՀՀ ԱԽ քարտուղար
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ Ադրբեջանին փոխան...