Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրանք է առաջադրվել:
Հակակոռուպցիոն դատարանում դատախազը ներկայացրել է մեղադրանք, համաձայն որի՝ Օհանյանը, 2008թ․ լինելով զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, այլ անձանց հանցակցությամբ կատարել է լիազորությունների շրջանակից ակնհայտ դուրս եկող գործողություններ, ինչն անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքների։
Նրան մեղադրանք առաջադրվեց քրեական օրենսգրքի 441 հոդվածի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։
Այս արարքի համար որպես պատիժ նախատեսված է 4-8 տարվա ազատազրկում։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը:Մեծ հավ...
Մեծ հավանականություն կա, որ խորհրդարանը կընդունի դա. Փաշինյան
Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին: Այս մասին Դավոսում պանելային քննարկմանն ասել է Փաշի...
Պեսկովը` Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Հայաստանի աշխատանքը ՀԱ...
Հեշտ չէ բայց ես չեմ կարծում, որ անհնար է. Փաշինյան
Մենք որոշեցինք որդեգրել հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մենք փորձելու ենք...