Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.
«Այսօր շատ կարևոր օրերից մեկն է մեր թիմի համար` ներկայացնելու ենք տարեկան կատարված աշխատանքները: Որոշ մարդիկ ինչ-որ տեղերից իմանալով, որ հենց այսօր է այդ օրը, փորձում են էմոցիոնալ «ճայթքումներ» առաջացնող հոդվածներով ազդել ընթացքի վրա: Բայց ախր չեք կարող ցուցանիշները հետ պտտել, դրանք անփոփոխ են անցած տարվա համար։
Եվ առողջական վիճակով պայմանավորված տարկետումը բավական է շահարկեք տարին մի քանի անգամ պատվիրված թանկարժեք հոդվածներով, չհոգնեցի՞ք»։
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» թերթն այսօր գրել էր. «Ժողովուրդ օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ Լենա Նանուշյանը, օգտվելով իրեն ընձեռված հնարավորություններից, որդու առողջական վիճակի վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր է հավաքել, որոնցով կարողացել է նրան վերջնականապես ազատել զինծառայությունից՝ առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի լինելու հիմքով:
Բացի այս սկանդալից, կա ևս մեկը. Լենա Նանուշյանը ամեն բան անում է, որ դիրքերն ամրացնի, և Ավանեսյանի շուրջ պրկված օղակի գործելուն պես, երբ նախարար Անահիտ Ավանեսյանը լքի պաշտոնը, ինքը գրավի նախարարի աթոռը։
Ասել է թե` Անահիտ Ավանեսյանի տեղակալը գործում է իր դեմ և գաղտնի պլաններ է գծում առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի հետ միասին։
«Ժողովուրդը» փորձեց Նանուշյանից մեկնաբանություններ ստանալ, բայց ապարդյուն»։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...
ԱՄՆ-ն ունի նոր պետքարտուղար
ԱՄՆ Սենատը 99 կողմ, 0 դեմ ձայներով հաստատել է սենատոր Մարկո Ռուբիոյի նշանակումը ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնում։ Նշենք, որ Ռ...
Թրամփը հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հանձնարարել է երդմնակալությունից հետո մի քանի օրվա ընթացքում հեռախոսազրո...
Մեծ հավանականություն կա, որ խորհրդարանը կընդունի դա. Փաշինյան
Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին: Այս մասին Դավոսում պանելային քննարկմանն ասել է Փաշի...