Մենք Խաղաղություն չենք խնդրում. ՀՀ ԱԽ քարտուղար
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ Ադրբեջանին փոխանցվել են առաջարկներ, և սպասում են նրանց պատասխանին․
«Այդ երկու հոդվածի մասին է, որոնց շուրջ վերջնական համաձայնության չենք եկել։ Այդ երկու հարցը հրապարակային է, դրանց մասին խոսել ենք։ Դրանց մասով, հուսով ենք, լուծումներ կգտնենք»։
Վերջինս նաև անդրադառնալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին նշել է, որ «Հայաստանի մոտեցումը կոնկրետ հարցերին հստակ ձևակերպված է։ Բոլոր հարցերով մենք առաջարկել ենք մոտեցումներ»:
«Մենք շարունակում ենք այս ուղղությամբ շարժվել, և խաղաղության օրակարգը շարունակում է մեր առաջնահերթությունը մնալ։ Մենք խաղաղություն չենք խնդրում, մենք առաջարկում ենք խաղաղ լուծումներ գոյություն ունեցող բոլոր հարցերին»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...
Մեծ հավանականություն կա, որ խորհրդարանը կընդունի դա. Փաշինյան
Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին: Այս մասին Դավոսում պանելային քննարկմանն ասել է Փաշի...
Պեսկովը` Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Հայաստանի աշխատանքը ՀԱ...
Հեշտ չէ բայց ես չեմ կարծում, որ անհնար է. Փաշինյան
Մենք որոշեցինք որդեգրել հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մենք փորձելու ենք...