Լավրովը` ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին
Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները: Այս մասին արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման բացմանը հայտարարել է Սերգեյ Լավրովը։
«Հայաստանը մեր բնական ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը։ Մենք շահագրգռված ենք, որ բարեկամության և հարևանության բազմադարյա ավանդույթները ամրապնդվեն և զարգանան»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Նա կարևորել է երկու երկրների բոլոր գերատեսչությունների միջև պարբերական շփումները:
ՌԴ արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի հետ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը, մշակութային, կրթական, հումանիտար ոլորտներում կապերին: ԵԱՏՄ-ում Հայաստանի ձեռքբերումները Լավրովը «տպավորիչ» է որակել:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօր շատ կար...
ԱՄՆ-ն ունի նոր պետքարտուղար
ԱՄՆ Սենատը 99 կողմ, 0 դեմ ձայներով հաստատել է սենատոր Մարկո Ռուբիոյի նշանակումը ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնում։ Նշենք, որ Ռ...
Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրանք է առաջադ...