ԱՄՆ-ն ունի նոր պետքարտուղար
ԱՄՆ Սենատը 99 կողմ, 0 դեմ ձայներով հաստատել է սենատոր Մարկո Ռուբիոյի նշանակումը ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնում։ Նշենք, որ Ռուբիոն սենատոր է Ֆլորիդայից։
Ռուբիոն, որը ծնվել է Մայամիում, կուբացի ներգաղթյալների ընտանիքում, 2011 թվականից ներկայացնում է Ֆլորիդան ԱՄՆ Սենատում: Նախկինում նա զբաղեցրել է Ֆլորիդայի Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնը։
Վերջինս հայտնի է արտաքին քաղաքականության վերաբերյալ իր կոշտ հայացքներով, այդ թվում՝ Չինաստանի հետ մրցակցությունը մեծացնելու անհրաժեշտությամբ, Իսրայելին աջակցելով և Իրանի միջուկային ծրագրին ընդդիմությամբ: Նա կոշտ հայացքներ ունի Չինաստանի և Ռուսաստանի նկատմամբ, ինչպես նաև գտնվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության անձնական պատժամիջոցների տակ։
Նմանատիպ հոդվածներ
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօր շատ կար...
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...
Թրամփը հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հանձնարարել է երդմնակալությունից հետո մի քանի օրվա ընթացքում հեռախոսազրո...
Մեծ հավանականություն կա, որ խորհրդարանը կընդունի դա. Փաշինյան
Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին: Այս մասին Դավոսում պանելային քննարկմանն ասել է Փաշի...