Արի մի հատ ստեղ հլը հարկերդ մուծի, «խարյուր» դրամի մասին նոր խոսի․ Սիմոնյան
Տրանսպորտի գինը չի կարող հավերժ 100 դրամ լինել։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով նախկինում տրանսպորտի թանկացման դեմ պայքարին՝ նա նշել է. «Այդ պայքարն իրականացրել եմ ջարդված «գազելների», ծխող վարորդների, իրար մեջ խցկված, առանց օդորակիչի, մահվան «գազելների» դեմ»։
Նրա խոսքով՝ այսօր ավտոբուսում կա wi-fi, օդորակիչ և այլն։
«Չի կարող 3000 տարի տրանսպորտի գինը լինել 100 դրամ, հետո գլուխ գովանք, ասենք՝ մենք առաջին ժողովուրդն ենք, որ 3050 տարի է՝ տրանսպորտի գինը մեզ մոտ 100 դրամ է։ ՀՀ-ում չկա որևէ բան, որ արժե 100 դրամ։ Աշխարհում 20 ցենտով ոչ մի բան չկա. Մեկ բաժակ սև սուրճը 100 դրամ չարժի»,- ասել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահն անդրադարձել է նաև տրանսպորտի ուղեվարձը չվճարելու կոչերին և ասել․ «Բոյկոտ կազմակերպողների մեծ մասը ավտոբուսով չի էլ երթևեկում»։
Նրա խոսքով՝ այն մարդիկ, որ երկար ու ստաբիլ են երթևեկելու, տոմսի գինը լինելու է ավելի էժան, քան 100 դրամը։ Նա նաև կոչ է արել համեմատել տրանսպորտի գինը այլ երկրների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը՝ սահմանին հնարավոր ռազմական գործողությունների մասին
Նման նախագիծ ներկայացնելը քաղաքացիների կամքով է եղել, և ԱԺ-ն քննարկելու է այն։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սի...
Ճիշտը Ղարաբաղ ձևակերպումն է, բոլորս էլ սխալվում ենք․ Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Արցախի նախկին ղեկավարության դատավարությանը։ Սիմոնյանի խոսքով՝ հետևում են գործընթ...
Լարված իրավիճակ․ բերետավորներն ուժով դուրս հանեցին ավագանու անդամներին
Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ քաշքշուկ է սկսվել։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ոստիկանությանը կանչեց դահլիճ, դուրս...
Փաշինյանը հայտնեց՝ ինչ են առաջարկել Ադրբեջանին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում դեռևս երկու կետեր մնում են չհամաձայնեցված կետերը։ Այս մասին ասուլիսի...