Սիմոնյանը՝ սահմանին հնարավոր ռազմական գործողությունների մասին
Նման նախագիծ ներկայացնելը քաղաքացիների կամքով է եղել, և ԱԺ-ն քննարկելու է այն։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ օրինագծին։
«Ո՞վ ասաց, թե մենք կողմ ենք քվեարկելու»,- ասել է Սիմոնյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան։
Անդրադառնալով ռուսական կողմի մտահոգություններին՝ նա նշել է. «Չեմ կարծում, որ համագործակցությունը որևէ ձևով համատեղելը կարող է խնդիր հանդիսանալ»։
Սիմոնյանի խոսքով՝ կարելի է քննարկել հարցերը և գտնել լուծումներ։
«ԵԱՏՄ-ն ՀՀ-ին տնտեսական առումով ձեռնտու կառույց է, և մենք որևէ միտում չունենք ԵԱՏՄ-ն լքելու և ուզում ենք շարունակել»,- հավելել է նա։
Խոսելով սահմանին հնարավոր ռազմական գործողությունների մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ ԵՄ դիտորդների ներկայությունը զսպում է Ադրբեջանին։
«Մի բան է՝ հարձակում գործել ՀԱՊԿ-ի անդամ երկրի վրա, մի բան՝ ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած, ԵՄ ժողովրդավարության արժեքները կիսող, բարձր ժողովրդավարության մակարդակ ունեցող երկրի վրա։ Դրանք տարբեր իրականություններ են»,- ասել է Սիմոնյանը և հույս հայտնել, որ ԵՄ դիտորդների տեղակայման ժամկետները կերկարացվեն։
Նմանատիպ հոդվածներ
Ճիշտը Ղարաբաղ ձևակերպումն է, բոլորս էլ սխալվում ենք․ Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Արցախի նախկին ղեկավարության դատավարությանը։Սիմոնյանի խոսքով՝ հետևում են գործընթա...
Լարված իրավիճակ․ բերետավորներն ուժով դուրս հանեցին ավագանու անդամներին
Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ քաշքշուկ է սկսվել։Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ոստիկանությանը կանչեց դահլիճ, դուրս հ...
Փաշինյանը հայտնեց՝ ինչ են առաջարկել Ադրբեջանին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում դեռևս երկու կետեր մնում են չհամաձայնեցված կետերը։ Այս մասին ասուլիսի...
Ինչի Ղարաբաղն Ալիևի՞նն էր, որ պատրաստ էր տալ․ Փաշինյան
Այսինքն 1999 թվ. Ղարաբաղն Ալիևի՞նն էր, որ դուք էլ ուրախացաք, որ պատրաստ է Ղարաբաղը տալ. այլևս բանավեճի չեմ հրավիրում նախ...