Ճիշտը Ղարաբաղ ձևակերպումն է, բոլորս էլ սխալվում ենք․ Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Արցախի նախկին ղեկավարության դատավարությանը։
Սիմոնյանի խոսքով՝ հետևում են գործընթացներին։
«Հույս ունենք, որ դատավարությունը ավարտից հետո հնարավորություն կլինի այդ մարդկանց ինչ-որ ձևով ետ բերելու և ազատելու քննարկում ունենալ»,- ասել է ԱԺ նախագահը։
Նա նաև նշել է՝ ճիշտը «Ղարաբաղ» ձեւակերպումն օգտագործելն է:
Հիշեցմանը, որ ժամանակին ինքը Աղդամն իր հայրենիքն էր համարում, ԱԺ նախագահն ասել է. «Բոլորս էլ սխալվում ենք, էլի հարցեր ունե՞ք»:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն էլ էր սխալվում, երբ ասում էր, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, եւ այդ սխալը մեզ բերեց Արցախի կորուստ ու 5 հազար զոհ, նա պատասխանեց. «Ո՞վ ասաց, որ 5 հազար զոհ է, 4000-ից պակաս է: Իսկ ինչո՞ւ, երբ թիվ եք ավելացնում, չեք ասում, որ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ 25 հազար մարդ շրջափակումից խուսափեց, որ 25 հազար մարդ հետ վերադարձավ իր ընտանիք: Եթե այդպիսի մարդիկ կան, որ սիրում են թիվ ավելացնել, թող 25 հազարի փոխարեն ասեն 55 հազար: Ինչ վերաբերում է սխալներին, վարչապետը դրա մասին ասել է, եւ մեր մտածելակերպի մեջ, մեր իրականության մեջ մենք բոլորս այլ պատկերացում ենք ունեցել, այդ թվում ես, եւ ինքը»:
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը՝ սահմանին հնարավոր ռազմական գործողությունների մասին
Նման նախագիծ ներկայացնելը քաղաքացիների կամքով է եղել, և ԱԺ-ն քննարկելու է այն։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալ...
Լարված իրավիճակ․ բերետավորներն ուժով դուրս հանեցին ավագանու անդամներին
Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ քաշքշուկ է սկսվել։Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ոստիկանությանը կանչեց դահլիճ, դուրս հ...
Փաշինյանը հայտնեց՝ ինչ են առաջարկել Ադրբեջանին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում դեռևս երկու կետեր մնում են չհամաձայնեցված կետերը։ Այս մասին ասուլիսի...
Ինչի Ղարաբաղն Ալիևի՞նն էր, որ պատրաստ էր տալ․ Փաշինյան
Այսինքն 1999 թվ. Ղարաբաղն Ալիևի՞նն էր, որ դուք էլ ուրախացաք, որ պատրաստ է Ղարաբաղը տալ. այլևս բանավեճի չեմ հրավիրում նախ...