Թրամփի թիմը՝ Իրանի վերաբերյալ որոշումներ կայացնելու մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում անհրաժեշտ է «որոշումներ կայացնել Իրանի վերաբերյալ»։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում ասել է ազգային անվտանգության հարցերով Թրամփի ապագա խորհրդական Մայք Ուոլցը։
Վերջինիս կարծիքով, Իրանը ներկայումս թուլացած և «անբարենպաստ վիճակում է՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ղեկավարության շնորհիվ»։
«Բոլորն ասում էին, որ «Հզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրուլլահի ոչնչացումը չափազանց էսկալացիոն, չափազանց սադրիչ կլինի, որ դա հնարավոր չէ անել: Իսկ գիտե՞ք ինչ: Նրանք դա արեցին (Իսրայելի իշխանությունները)։ Եվ դա հանգեցրեց իրական հնարավորության Լիբանանում: Սա հանգեցրեց Ասադի և նրա դաժան բռնապետության տապալմանը: Դա հանգեցրեց նրան, որ ՀԱՄԱՍ-ը լիովին մեկուսացավ»,- ասել է Ուոլցը:
Նմանատիպ հոդվածներ
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.«Այսօր շատ կարև...
Թրամփը հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հանձնարարել է երդմնակալությունից հետո մի քանի օրվա ընթացքում հեռախոսազրո...
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը:Մեծ հավ...
ԱՄՆ-ն ունի նոր պետքարտուղար
ԱՄՆ Սենատը 99 կողմ, 0 դեմ ձայներով հաստատել է սենատոր Մարկո Ռուբիոյի նշանակումը ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնում։ Նշենք,...