Թրամփը հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հանձնարարել է երդմնակալությունից հետո մի քանի օրվա ընթացքում հեռախոսազրույց կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկացրել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով, զրույցի նպատակներից մեկը կլինի առաջիկա ամիսներին անձնական հանդիպման քննարկումը, որպեսզի փորձեն «վերջ դնել» Ուկրաինայում ռազմական գործողություններին։
Ինչպես ասել է հեռուստաալիքի զրուցակիցներից մեկը, Թրամփը համոզված է, որ «Պուտինի հետ ուղղակի փոխգործակցությունը հենց այն է, ինչ անհրաժեշտ է լուծում գտնելու համար», որը վերջ կդնի ռազմական հակամարտությանը։
Նշենք՝ նորընտիր նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հունվարի 12-ին խոսել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ շփումների կազմակերպման աշխատանքները կարող են սկսվել միայն Թրամփի երդմնակալությունից հետո, որը տեղի կունենա այսօր՝ հունվարի 20-ին։
Նմանատիպ հոդվածներ
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօր շատ կար...
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...
ԱՄՆ-ն ունի նոր պետքարտուղար
ԱՄՆ Սենատը 99 կողմ, 0 դեմ ձայներով հաստատել է սենատոր Մարկո Ռուբիոյի նշանակումը ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնում։ Նշենք, որ Ռ...
Մեծ հավանականություն կա, որ խորհրդարանը կընդունի դա. Փաշինյան
Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին: Այս մասին Դավոսում պանելային քննարկմանն ասել է Փաշի...