Զելենսկին նոր պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի համար ստորագրել է պատժամիջոցների հրամանագիր: Այս մասին նա հայտնել Է Telegram-ի իր ալիքում։
Վերջինս նշել է, որ այդ հրամանագրով արգելափակում է Ռուսաստանի համար աշխատող անձանց գործունեությունը։
«Շարունակում ենք նաև զրկել պետական պարգևներից։ Ուկրաինայի հերոսի կոչմանն արժանի են միայն նրանք, ովքեր իսկապես կյանքը նվիրում են Ուկրաինային»,- ասել է Զելենսկին։
Բացի այդ, նա հայտարարել Է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին։
Նշենք՝ անցյալ տարվա դեկտեմբերին Զելենսկին հաստատեց Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումները ռուսական ձեռնարկությունների և հետազոտական կենտրոնների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ, որոնք Կիևի կարծիքով, զբաղվում են անօդաչու թռչող սարքերի մշակմամբ և արտադրությամբ:
Զելենսկու ստորագրած հրամանագրում նշվում է 57 ֆիզիկական և 52 իրավաբանական անձ։
Նմանատիպ հոդվածներ
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօր շատ կար...
Թրամփը հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հանձնարարել է երդմնակալությունից հետո մի քանի օրվա ընթացքում հեռախոսազրո...
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...
ԱՄՆ-ն ունի նոր պետքարտուղար
ԱՄՆ Սենատը 99 կողմ, 0 դեմ ձայներով հաստատել է սենատոր Մարկո Ռուբիոյի նշանակումը ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնում։ Նշենք, որ Ռ...