TikTok-ը վերականգնում է գործունեությունը ԱՄՆ-ում՝ Թրամփի հայտարարություններից հետո
Չինական TikTok սոցիալական մեդիահարթակը հայտարարել է, որ վերսկսում է ծառայությունը ԱՄՆ օգտատերերի համար։ Որոշումն ընդունվել է այն ժամանակ, երբ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երդմնակալությունից հետո արգելքը կասեցնելու գործադիր հրաման է արձակելու: Այս մասին գրում է Kommersant.ru–ն:
«TikTok-ը վերականգնման գործընթացում է։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Նախագահ Թրամփին՝ մեր ծառայություններ մատուցողների համար անհրաժեշտ հստակություն ապահովելու և վստահեցնելու համար, որ իրենք որևէ տույժի չեն ենթարկվի ավելի քան 170 միլիոն ամերիկացիների TikTok-ը հասանելի դարձնելու համար, ինչպես նաև այն բանի համար, որ ավելի քան 7 միլիոն փոքր ձեռնարկություններ կկարողանան շարունակել իրենց գործունեությունը», - ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում:
Ընկերությունը Թրամփի դիրքորոշումը բնութագրել է որպես «քայլ՝ ընդդեմ կամայական գրաքննության»: TikTok-ն ասել է, որ կշարունակի աշխատել նորընտիր նախագահի վարչակազմի հետ այնպիսի լուծման ուղղությամբ, որը թույլ կտա սոցիալական ցանցին շարունակել գործունեությունը Միացյալ Նահանգներում:
TikTok-ն այսօր՝ հունվարի 19-ին, հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը ԱՄՆ-ում՝ կապված սոցիալական ցանցն արգելող օրենքի հետ, որը Ջո Բայդենը ստորագրել է 2024 թվականի ապրիլին։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում ընթացող «դատավարությունները» չեն կարող դիտարկվել որպես արդար. ՀՀ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքների խախտումների առնչո...
Թրամփին դատի են տվել նախագահության առաջին իսկ օրը
Աշխատանքի առաջին իսկ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դատի են տվել։ Դա պայմանավորված է նրա նոր հրամանով, որը հեշտացնում է...
Իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լե...
Մահացել է Սուրեն Պապիկյանի պապիկը
Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապիկը՝ Սուրեն Շամիրի Պապիկյանը։ Այս տարի կլրանար նրա 100-ամյակը:Հայրեն...