Ռուսաստանը կապ չունի Բալթիկ ծովի մալուխները վնասելու հետ. հետախուզություն
Բալթիկ ծովում մալուխների վնասումը հավանաբար դժբախտ պատահար էր, այլ ոչ թե ռուսական կանխամտածված դիվերսիայի արդյունք: Այս կարծիքը կոնսենսուս է դառնում Եվրոպայի և ԱՄՆ-ի հետախուզական կառույցների միջև, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով հետաքննությանը մասնակցող երեք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին։
Առայժմ, ինչպես ասում են պաշտոնյաները, հետաքննությունները ոչ մի նշան չեն գտել, որ նավերը, որոնք խարիսխներ են քաշել ծովի հատակով, դա արել են միտումնավոր կամ Մոսկվայի ցուցումով: Հավաքված ապացույցները ցույց են տալիս, որ միջադեպերը տեղի են ունեցել «անփորձ անձնակազմի» և նավերի վատ սպասարկման պատճառով:
Ֆիննական հետախուզությունը, գրում է The Washington Post-ը, ընդհանուր առմամբ համաձայն է հետախուզական դաշնակից ծառայությունների եզրակացությունների հետ։ Պաշտոնապես Ֆինլանդիայի Հետաքննությունների ազգային բյուրոն հայտարարել է, որ հետաքննությունը դեռ բաց է, և «դեռ վաղ է» եզրակացություններ անել պատճառների մասին:
Վերջին մեկուկես տարվա ընթացքում Բալթիկ ծովում վնասվել է հեռահաղորդակցության երեք մալուխ՝ դա տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին, ինչպես նաև 2024 թվականի հոկտեմբերին և նոյեմբերին։
Eagle S տանկերը, որն իբր կտրել է մալուխը 2024 թվականի դեկտեմբերին, առգրավվել է Ֆինլանդիայի իշխանությունների կողմից, և նրա անձնակազմի մի քանի անդամների արգելվել է լքել երկիրը։
Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես հերքել են միջադեպերին իրենց առնչությունը։
2023 թվականին մալուխը վնասած նավը պատկանել է չինական ընկերության, ուստի Չինաստանը սեփական հետաքննություն է անցկացրել։ Արդյունքում Պեկինը եկել է այն եզրակացության, որ միջադեպը պատահական է եղել։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում ընթացող «դատավարությունները» չեն կարող դիտարկվել որպես արդար. ՀՀ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքների խախտումների առնչո...
Իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լե...
Մահացել է Սուրեն Պապիկյանի պապիկը
Մահացել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պապիկը՝ Սուրեն Շամիրի Պապիկյանը։ Այս տարի կլրանար նրա 100-ամյակը:Հայրեն...
TikTok-ը վերականգնում է գործունեությունը ԱՄՆ-ում՝ Թրամփի հայտարարություններից հետո
Չինական TikTok սոցիալական մեդիահարթակը հայտարարել է, որ վերսկսում է ծառայությունը ԱՄՆ օգտատերերի համար։ Որոշումն ընդունվ...