Երևանում բեռնատարն ընկել է փոսը. կա տուժած
Հունվարի 17-ին, ժամը 11:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ թաղամասում՝ Գ. Հովսեփյան փողոցի թիվ 24/30 հասցեի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան ընկել է փոսը, վարորդն արգելափակվել է․ ավտոմեքենայից ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Բ․ Ա․, ծնված 1986 թ.) ընկել է շինարարական փոսը (մոտ 12 մ ). հրդեհի նշաններ չկան:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից:
Փրկարարները Բ. Ա․-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
Հրդեհ` Հյուսիսային պողոտայում. այրվում է սուպերմարկետ
Հունվարի 12-ին, ժամը 08:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պ...
Երթուղի սպասարկող «Գազել» է վթարվել. կան 10-ից ավելի տուժածներ
Այսօր ժամը 15:30-ի սահմաններում Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «...
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg
Հրշեջ ծառայությունները պարզում են, թե արդյոք Edison International կոմունալ ընկերության սարքավորումները պատճառ են հանդիսա...
Ավարտվել է ադրբեջանական կործանված ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը
Մասնագետներն ավարտել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված Azerbaijan Airlines (AZAL) ինքնաթիռի «սև արկղերի» վերծանո...