Զորակոչիկների բուժհետազոտության տվյալները կթվայնացվեն. Պապիկյան
Զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում կարգավորում են քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ տվյալներն էլեկտրոնային համակարգ մուտքագրելու, ուղեգրումների գործընթացը էլեկտրոնային համակարգով իրականացնելու հարաբերությունները: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով հերթական որոշման նախագիծը։
Վերջինիս խոսքով՝ կարգավորմամբ զինկոմիսարիատներից առողջապահական համակարգի կազմակերպություններին զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունը տրվում է «ArmMed» համակարգով և հետազոտությունների արդյունքները հետ են ստացվելու միայն թվային տարբերակով, իսկ լաբորատոր գործիքային ախտորոշման տվյալները պետք է ներբեռնվեն ArmMed համակարգ և պահպանվեն 10 տարի, որում պետք է ներբռնվեն նաև քաղաքացու ամբուլատոր քարտի տվյալները:
Պապիկյանը հայտարարեց, որ ընթացիկ զորակոչի ժամանակ 1800 զորակոչիկ ուղարկվել է կրկնակի հետազոտության և օրենքի փոփոխմամբ 90%-ով այդ թիվը կարող է կրճատվել. «Այսինքն դրա հարակից բոլոր հետազոտությունները պարտադիր կարվեն և այլևս հարց չի առաջանա, թե ինչ հիվանդության ինչ աստիճանում է գտնվում զորակոչիկը:
Կատարվող փոփոխությունները հնարավորություն կտան մինչև զորակոչային տարիքը հայտնաբերել հավանական հիվանդությունները և նախաձեռնել նպատակային բուժման գործընթաց, քաղաքացու վերաբերյալ ստանալ թվային առողջապահական տվյալներ, ունենալ առողջական հետազոտությունների հետագծելիությունը, որը ամենակարևոր հանգամանքներից մեկն է, դրանով իսկ ապահովելով գործընթացի արդյունավետությունը»,- ասել է Պապիկյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօր շատ կար...
Թրամփը հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հանձնարարել է երդմնակալությունից հետո մի քանի օրվա ընթացքում հեռախոսազրո...
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...