ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է. «Ներկա իշխանության մյուս անդամները, որոնք ունեն համանման ձևաչափով տեղաշարժման պրոցես, օգտվում են ՊՊԾ-ի կողմից տրվող անվտանգությունից. դա իրավական է, լեգալ է և հատկացվում է կոնկրետ պաշտոնական անձին՝ հաշվի առնելով կոնկրետ օրենսդրական կարգավորումները»:
Այս համատեքստում նախարարը հայտարարեց. «Նմանատիպ ծառայություններից օգտվող կամ օրինական զենք ունեցող անձինք ոստիկանության տեսադաշտում են»։
«Եթե կան այնպիսի մարդիկ, որոնք ավտոշարասյունով են պտտվում ՀՀ-ում, սրան ևս պիտի վերաբերմունք ցուցաբերվի: Այսինքն՝ ոչ թե խնդիրը ավտոշարասյունն է, այլ այն, որ եթե կա շարասյունով պտտվող նման անձ ՀՀ-ում (ընդ որում՝ կտրվելով բոլոր նախկին և ներկա պաշտոնատար անձանց անուն, ազգանուններից), այստեղ համակեցության կանոնների տրամաբանության մեջ պիտի մեզ հարց տանք՝ անձն ինչո՞ւ է ավտոշարասյունով պտտվում կամ ինչո՞ւ է պահնորդական ծառայություն ձեռք բերում, կամ ինչո՞ւ են մեքենայի մեջ թեկուզև զենք ունեցող մարդիկ»,- ասաց նա՝ հավելելով, որ սա նաև կարող է նշանակել, որ տվյալ անձը ցանկանում է իր անվտանգային միջավայրը լավ տեսնել:
Տարբեր դրվագներով ոստիկանությունը կարող է ունենալ օպերատիվ տվյալներ, այդ թվում՝ զենք-զինամթերքի կամ թմրամիջոցի առկայության մասով, և այդ օպերատիվ տվյալը չիրացնել ուղղակի հնարավոր և օբյեկտիվ չէ: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ավտորաշարասյուներով երթևեկելու դեպքերին:
Նմանատիպ հոդվածներ
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօր շատ կար...
Թրամփը հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հանձնարարել է երդմնակալությունից հետո մի քանի օրվա ընթացքում հեռախոսազրո...
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...
ԱՄՆ-ն ունի նոր պետքարտուղար
ԱՄՆ Սենատը 99 կողմ, 0 դեմ ձայներով հաստատել է սենատոր Մարկո Ռուբիոյի նշանակումը ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնում։ Նշենք, որ Ռ...