Սրա շուրջ խորը բանավեճ, կռիվ կա. Փաշինյանը՝ տղաներին բանակից ազատելու մասին
Կամ մենք պետքէ է այնքան մեխանիզմները կատարելագործենք, որ որևէ սողանցք չլինի փախչելու համար, կամ մենք եղած ոչ լեգիտիմ իրավիճակները որոշակիորեն լեգիտիմության հանրային պայմանավորվածության դաշտ բերենք։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տղաներին բանակից ազատելու արատավոր երևույթին:
«Վերջին տարիներին սրա շուրջ խորը բանավեճ, կռիվ կա: Մեկն այն մասին է, որ ովքեր ապօրինի հսկայական միջոցներ են ծախսում ոչ լեգիտիմ իրավիճակում հայտնվելու համար, մենք ինչ-որ սխեմաներ ստեղծենք, որ հանրային որոշակի պայմանավորվածություն ձևավորվի այս հարցը լուծելու համար: Խոսքը որոշակի վճարումների մասին է, որը կուղղվի մյուսներին, որոնք ծառայում են: Կոպիտ ասած, ոնց որ տուգանք վճարեն նրանց, ովքեր չեն ուզում այդ ճանապարհով գնալ, կամ դրա հնարավորությունը չունեն:
Մեր բնակչության արական հատվածի մի զգալի մասի հոգեբանությունը հենց կյանքի մեկնարկին դեֆորմացվելու շատ մեծ ճնշում է ստանում: Դրա արդյունքը լինում է ներքին թերարժեքություն և դրանից ներքին թուլություն: Պաթոսի ներքո մենք մարդկանց առաջնորդում ենք գողության, խարդախության»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօր շատ կար...
Թրամփը հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հանձնարարել է երդմնակալությունից հետո մի քանի օրվա ընթացքում հեռախոսազրո...
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...