ՌԴ-ում հայ գործարարները մտահոգված են ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ. Կարապետյան
ՌԴ-ում հայ գործարարները խորապես մտահոգված են ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ քննարկումներից: Այս մասին հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:
«Մաքսատուրքերի ներդրումը կարող է բարդացնել արտահանումը ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ ՌԴ՝ նվազեցնելով ապրանքների մրցունակությունը։ Սա կհարվածի նաև ներդրումային միջավայրին, քանի որ ՀՀ-ում Ռուսաստանը հիմնական ներդրողն է:
ԵԱՏՄ երկրներում աշխատող ՀՀ քաղաքացիները օգտվում են արտոնյալ պայմաններից, իսկ միությունից դուրս գալը կբարդացնի ՌԴ-ում աշխատուժի իրավիճակը, ինչը կարող է հանգեցնել դեպի Հայաստան տրանսֆերտների նվազմանը։
ԵԱՏՄ-ին անդամակցությունն ավելի բարենպաստ պայմաններ է ապահովում Ռուսաստանից էներգառեսուրսների մատակարարման համար, ինչը չափազանց կարևոր է տնտեսության համար։
Չնայած Եվրամիության «գրավչությանը», ԵԱՏՄ-ին մասնակցությունը ոչ միայն նպաստում է տնտեսական աճին, այլև ապահովում է անվտանգության կարևոր մակարդակ, ինչը կարևոր է ներկայիս անորոշ միջազգային իրավիճակում»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...
Նրանք ովքեր կիսում են մեր արժեքները, միշտ էլ ցանկալի են. ԵԽ պատգամավորը՝ ՀՀ-ի մասին
ԵԽ պատգամավոր Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց...
Այդ երկիրը մեր թշնամին է. Պեսկով
Լիտվան անբարյացակամ պետություն է՝ թշնամաբար տրամադրված Ռուսաստանի նկատմամբ ու տարածքային պահանջներով․ լրագրողներին հայտն...
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօր շատ կար...