
Մաքգրեգորը աջակցել է Նուրմագոմեդովին ինքնաթիռից դուրս հանած ավիաընկերությանը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը գրանցվել է Frontier Airlines ավիաընկերության սոցիալական հարթակում, որը թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին իջեցրել է ինքնաիռից:
Իռլանդացին, լինելով Նուրմագոմեդովի գլխավոր հակառակորդը, մինչև հիմա որևէ կերպ չի մեկնաբանել տեղի ունեցածը, սակայն նա աջակցել է ընկերությանը, բաժանորդագրվելով նրանց սոցիալական հարթակներին:
Այն բանից հետո, երբ տեսանյութը տարածվել է սոցցանցերում, օգտատերերը սկսել են բոյկոտի կոչ անել ավիաընկերությանը։
Ամերիկյան Frontier Airlines ավիաընկերությունը UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին վերադարձրել է գումարը՝ թռիչքից դուրս գալու միջադեպի հետաքննության արդյունքների հիման վրա։
Հիշեցնենք՝ UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին դուրս են հանել American Airlines ավիաընկերության ինքնաթիռից, որ թռչում էր դեպի ԱՄՆ:
Խաբիբ Նուրմագոմեդովը սադրանք է անվանել բորտուղեկցորդուհու պահվածքը, որը խնդրել էր մարզիկին փոխել իր տեղ ԱՄՆ թռչող ինքնաթիռում։ Նուրմագոմեդովի խոսքով՝ բորտուղեկցորդուհին հենց սկզբից կոպտել է իրեն, բայց նա փորձել է չտրվել սադրանքին։