Ավտովթարի հետևանքով մահացել է ԱԺ պատգամավոր

Ավտովթարի հետևանքով մահացել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը:


«Հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդա» մեքենան։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ։


Ըստ նախնական տեղեկությունների՝ մեքենայում եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը, որը մահացել է»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեպքի հետ կապված ցավակցություն է հայտնել և գրել՝ «Մեծագույն ցավով տեղեկացա Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստան դաշինքի անդամ, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին: Անկեղծորեն խորին ցավակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին և հարազատներին: Աստված թող հոգին լուսավորի»: