Հրդեհների լարված ֆոնին՝ AI-ի հնարավորությունները սկսում են վախեցնել

Արհեստական բանականության հնարավորությունները սկսում են վախեցնել: 


Կալիֆորնիայում լայնածավալ հրդեհների ֆոնին համացանցում սկսել են հայտնվել կադրեր, որտեղ այրվում է հայտնի «HOLLYWOOD» գրությունը:


Իրականում՝ դրանք արհեստական ինտելեկտի ստեղծած կադրերն են, որոնք կարծես թե չեն տարբերվում իրականությունից: Այս երևույթին ուշադրություն է դարձրել բլոգի հեղինակը Sho Ti-ն:


«Չգիտեմ՝ ձեզ ինչպես, սակայն ինձ վախեցնում են արհեստական բանականության հնարավորությունները։ Հոլիվուդի մեծ նշանով Լոս Անջելեսի հրդեհի մասին ամենահայտնի տեսանյութը կեղծ է: Իրականում ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես կցանկանայինք», - գրել է բլոգերը:


Վերջինս նշել է, որ վիդեոն չափազանց դրամատիկ է:


Ինչպես նաև հրդեհների ֆոնին համացանցում տարածվել էր ևս մեկ կեղծ լուսանկար, որտեղ այրվել է «Օսկար» արձանը: Սակայն դա նույնպես արեհստական բանականության աշխատանքն էր:









Քաղաքականություն