Պատահարներ
Կարևոր
Տավուշում ականի պայթյունից սակրավոր է վիրավnրվե՞լ․ ՊՆ-ն պարզաբանում է
Տավուշից տեղեկություններ էին ստացվել, որ երեկ սակրավոր է վիրավորվել։ Տեղեկությունը ճշտելու համար Auroranews-ը դիմեց ՊՆ մամուլիքարտուղար Արամ Թորոսյանին: Վերջինս մասնավորապես նշեց. «Պաշտպանության նախարարությունն ունի իր տեղեկատվական քաղաքականությունը և սոցիալական ցանցի որևէ գրառման կամ հրապարակման արձագանքում է ըստ նպատակահարմարության ու անհրաժեշտության»։
Մինչդեռ ավելի վաղ MediaHub-ը գրել էր, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում թեև սահմանազատման-սահմանագծման գործընթացն ակտիվ փուլ չի մտել, այնուամենայնիվ, որոշակի աշխատանքներ տարվել են։
Նաև Տավուշի մարզից փոխանցել են, որ Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում ականազերծման աշխատանքներ են իրականացվում։ Ավելին, երեկ երեկոյան սակրավորներից մեկը վիրավորում էր ստացել։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Խոշոր հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0