ՀԷՑ-ը 21-րդից դարձել է 13-րդ խոշոր հարկատու. Ալեքսանյանի հայտարարությունը
Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանն ուշադրություն է հրավիրել պետական մասնակցությունից հետո ՀԷՑ-ի և ԶՊՄԿ-ի հարկային ցուցանիշների աճին:
Ազգային ժողովի՝ օգոստոսի 3-ի նիստին ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի այն պնդմանը, թե պետական կառավարման անցած ընկերություններն ունեն զրո օգուտ: Նա նշել է, որ ՀԷՑ-ը մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում 21-րդն էր, իսկ հիմա զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը՝ ընդգծելով արձանագրված շեշտակի աճը:
Ալեքսանյանի փոխանցմամբ՝ նմանատիպ պատկեր է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեպքում:
«ԶՊՄԿ-ն մինչև պետական մասնաբաժին ունենալը 8-9 տարում վճարել է այնքան հարկ, ինչքան պետական մասնաբաժին ունենալուց հետո 1-2 տարում: Թվերը շատ կոնկրետ չասեմ: 1-2 տարում պետական մասնակցություն ունենալուց հետո վճարել է այնքան հարկ, ինչքան դրանից առաջ նախկինում վճարել է 8-9 տարում: Դուք այս տարբերությունը տեսնո՞ւմ եք, թե՞ չեք տեսնում»,- հայտարարել է նա:
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ նոր կենսաչափական համակարգի մեկնարկը նախատ...
Ովքե՞ր են նորընտիր ԱԺ-ի ամենահարուստ պատգամավորները․ Civilnet
2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պա...
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...