Ռուսաստանում Իրանի դեսպանը՝ Իրանի և ՌԴ–ի գործընկերության պայմանագրի մասին
Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Իրանի և ՌԴ-ի միջև ռազմավարական համապարփակ համագործակցության մասին պայմանագիրը ներառում է 47 հոդված և ընդգրկում է երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտները: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովստին»:
«Այդ պայմանագիրը պարունակում է ներածական մաս և 47 հոդված։ Այն ստորագրելու և իրագործելու դեպքում մեր երկրների միջև համագործակցության մակարդակը զգալիորեն կբարձրանա բոլոր ոլորտներում»,- նշել է Ջալալին։
Ավելի վաղ Ռուսաստանն ու Իրանը համաձայնեցրել էին համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը:
Հիշեցնենք՝ անցած տարվա դեկտեմբերին Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել էր, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունվարի 17-ին կայցելի Ռուսաստանի մայրաքաղաք և իր այցի ընթացքում պայմանագիր կստորագրի, որը կփոխարինի երկրների միջև փոխհարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների մասին գործող փաստաթուղթը, որը ստորագրվել է դեռևս 2001 թվականին Մոսկվայում:
Նմանատիպ հոդվածներ
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...
Նրանք ովքեր կիսում են մեր արժեքները, միշտ էլ ցանկալի են. ԵԽ պատգամավորը՝ ՀՀ-ի մասին
ԵԽ պատգամավոր Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործ...
Այդ երկիրը մեր թշնամին է. Պեսկով
Լիտվան անբարյացակամ պետություն է՝ թշնամաբար տրամադրված Ռուսաստանի նկատմամբ ու տարածքային պահանջներով․ լրագրողներին հայտն...
ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցության մեկնարկի նախագիծը
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»...