ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցության մեկնարկի նախագիծը
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է ԵԽ-ում 2023թ․ աշնանը ունեցած ելույթը, երբ ասել էր, թե ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի. «Պետք է արձանագրեմ, որ ԵԽ-ում իմ ունեցած այդ ելույթը քաղաքական գործունեության ընթացքում այդ պահին ՀՀ-ում ամենամեծ հետաքրքրություն առաջացրած ելույթն էր։
Ինչու եմ ասում այդ պահի դրությամբ, հիմա ավելի մեծ հետաքրքրություն առաջացրած ելույթ արդեն կա, բայց դա չէ էականը։ Եվ ՀՀ քաղաքացիների շրջանում այդ ելույթի արձագանքն աննախադեպ էր»,- ասել է վարչապետը։
Վերջինս հիշեցրել է նաև ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպումն ու ձեռք բերված պայմանավորվածությունները։
Վարչապետը նաև նշել է, թե ԵՄ-ին կամ վերպետական կազմակերպությանը միանալու որոշում, սահմանադրության համաձայն, կարելի է կայացնել միայն հանրաքվեի միջոցով.
«ՀՀ-ն ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե, և մեր սահմանադրությամբ նախատեսված կարգով հանրաքվեի մասնակիցների՝ օրենքով սահմանված չափով կողմ ձայներ կստացվեն»։
Ըստ նրա՝ օրենքի ընդունմամբ պետք է գործողությունների որոշակի պատկերացում ունենալ, մինչև պոտենցիալ հանրաքվե անել-չանելու կետը. «Այս օրենքի ընդունումից հետո ԵՄ-ի հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որ իրենք են պատկերացնում, և որը մենք ենք պատկերացնում, և մենք միասին ճանապարհային քարտեզ պետք է կազմենք»։
Ըստ նրա, մինչև ճանապարհային քարտեզի ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկը ՀՀ-ն որևէ այլ գործողություն չունի անելու. «Սա ասում եմ հանրության շրջանում ճիշտ ակնկալիքներ ձևակերպելու համար»։
Նա նաև ընդգծել է, որ ոչ ոգևորվելու շատ բան կա, ոչ էլ լարվելու. «Սրանով ընդգծում ենք ՀՀ ինքնիշխան իրավունքներից օգտվելու գործիքակազմին հասանելիությունը և այն, որ վարում ենք անկախ արտաքին քաղաքականություն, որ հիմնված է մեր պետական շահերի վրա»։
Նմանատիպ հոդվածներ
Նրանք ովքեր կիսում են մեր արժեքները, միշտ էլ ցանկալի են. ԵԽ պատգամավորը՝ ՀՀ-ի մասին
ԵԽ պատգամավոր Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց...
Այդ երկիրը մեր թշնամին է. Պեսկով
Լիտվան անբարյացակամ պետություն է՝ թշնամաբար տրամադրված Ռուսաստանի նկատմամբ ու տարածքային պահանջներով․ լրագրողներին հայտն...
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...
Հայաստանին միայն կործանում է սպասվում. Պետդումայի արձագանքը
Հայաստանը ԵՄ-ում ոչ մեկին պետք չէ: Այս մասին հայտարարել է Պետական Դումայի կրթության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ...