Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թիվը շարունակում է աճել
Կալիֆոռնիայի հարավում հրդեհների զոհերի թիվը հասել է 16-ի: Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը:
Օդերևութաբանների կարծիքով ՝ կրակի արագ տարածման պատճառ է դարձել չոր և շատ քամոտ եղանակը: Հրդեհը տարածաշրջանում ոչնչացրել է ավելի քան 10 հազար շինություն։ Գույքային վնասները, անկախ կազմակերպությունների գնահատականներով, կարող են հասնել մոտ 150 միլիարդ դոլարի։
Ավելի քան 180 հազար մարդ տարհանման հրահանգ է ստացել։
Ընդ որում, ըստ Daily Mail-ի, Լոս Անջելեսի քաղաքապետը հզոր անտառային հրդեհների սկսվելուց մեկ շաբաթ առաջ պահանջել է հրշեջների բյուջեն կրճատել լրացուցիչ 49 միլիոն դոլարով, ինչը ենթադրում է 16 հրշեջ կայանների փակում:
Հրդեհները հասել են նաև հայաշատ քաղաքներ, հայ համայնքի ներկայացուցիչները ևս գույքային վնասներ են կրել, ամբողջությամբ այրվել է Սահակ-Մեսրոպ վարժարանը։
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է զոհերի վերջին թիվը՝ նախազգուշացնելով, որ օրվա ընթացքում նրանց թիվը կարող է աճել: Այս պահի դրությամբ հաղորդվում է 11 զոհի մասին:
Կալիֆորնիայում անտառային հրդեհներ են մոլեգնում հունվարի 7-ից։ Այն համարվում է նահանգի պատմության մեջ ամենաավերիչներից մեկը։ Հրդեհի արագ տարածման պատճառ են դառնում ուժգին քամիներն ու ցածր խոնավությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հրդեհ` Հյուսիսային պողոտայում. այրվում է սուպերմարկետ
Հունվարի 12-ին, ժամը 08:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պ...
Երթուղի սպասարկող «Գազել» է վթարվել. կան 10-ից ավելի տուժածներ
Այսօր ժամը 15:30-ի սահմաններում Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «...
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg
Հրշեջ ծառայությունները պարզում են, թե արդյոք Edison International կոմունալ ընկերության սարքավորումները պատճառ են հանդիսա...
Ավարտվել է ադրբեջանական կործանված ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը
Մասնագետներն ավարտել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված Azerbaijan Airlines (AZAL) ինքնաթիռի «սև արկղերի» վերծանո...