Լոս Անջելեսում անտառային հրդեհների զոհերի թիվն աճել է
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կարգադրել է հետաքննություն անցկացնել՝ կապված ջրի պակասի մասին հայտարարությունների հետ:
Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է զոհերի վերջին թիվը՝ նախազգուշացնելով, որ օրվա ընթացքում նրանց թիվը կարող է աճել:
11 մահերից հինգը տեղի են ունեցել Պալիսեյդսի հրդեհի հետևանքով, իսկ մնացած վեցը՝ Էթոնի հրդեհի հետևանքով: Պաշտոնյաներն ասում են, որ ծառայողական շները հետազոտում են տարածքները՝ փնտրելով դիակներ կամ փրկվածներ տարածաշրջանում: Այս պահին Իթոնում մահացածներից 5-ը ճանաչվել են նրանց ընտանիքների կողմից։
Անտառային հրդեհների հետևանքով առաջացած ավերածությունները ներկայումս համարվում են քաղաքի նորագույն պատմության մեջ ամենամասշտաբայինը: Հունվարի 7-ին սկսված հրդեհն ընդգրկել է մեծությամբ երկրորդ ամերիկյան քաղաքը, ինչի հետևանքով ավերվել է 10 հազար շինություն: Լոս Անջելեսի շրջանի մոտ 150,000 բնակիչներ դեռ տարհանման հրամանի տակ են: Իշխանությունները նշել են, որ Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով արդեն այրվել է Մանհեթենի մակերեսը կրկնակի գերազանցող տարածք:
Հիշեցնենք` Կալիֆորնիայում անտառային հրդեհներ են մոլեգնում հունվարի 7-ից։ Այն համարվում է նահանգի պատմության մեջ ամենաավերիչներից մեկը։ Հրդեհի արագ տարածման պատճառ են դառնում ուժգին քամիներն ու ցածր խոնավությունը։ Զոհերի թիվը երեկվա դրությամբ հասել էր 10-ի:
Նմանատիպ հոդվածներ
Հրդեհ` Հյուսիսային պողոտայում. այրվում է սուպերմարկետ
Հունվարի 12-ին, ժամը 08:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պ...
Երթուղի սպասարկող «Գազել» է վթարվել. կան 10-ից ավելի տուժածներ
Այսօր ժամը 15:30-ի սահմաններում Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «...
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg
Հրշեջ ծառայությունները պարզում են, թե արդյոք Edison International կոմունալ ընկերության սարքավորումները պատճառ են հանդիսա...
Ավարտվել է ադրբեջանական կործանված ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը
Մասնագետներն ավարտել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված Azerbaijan Airlines (AZAL) ինքնաթիռի «սև արկղերի» վերծանո...