Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է ԱԹՍ-ի
Կալիֆորնիայում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված ինքնաթիռը բախվել է քաղաքացիական անօդաչու թռչող սարքին և արտակարգ վայրէջք կատարել: Այս մասին հայտնում է CBS News-ը՝ հղում անելով Կալիֆորնիայի հրշեջ ծառայության մամուլի քարտուղար Քրիստոֆեր Թոմասին։
Վերջինս մանրամասնել է, որ բախումից հետո Canadair CL-415 ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, անձնակազմը չի տուժել, սակայն անօդաչուի հետ հարվածից վնասվել է օդանավի ձախ թևը։
Միջադեպի կապակցությամբ ԱՄՆ քաղավիացիայի ծառայությունը հետաքննություն է անցկացնում: Լոս Անջելեսում արգելված են ավիացիայի և անօդաչու թռչող սարքերի թռիչքները, եթե դրանք հրդեհաշիջման համար չեն, ուստի միջադեպը դիտարկվում է որպես խոչընդոտ՝ հրդեհի չեզոքացման գործում։ Անօդաչուն արձակած անձին սպասվում է մինչև մեկ տարվա ազատազրկում և տուգանք՝ 75 000 դոլարի չափով։
Նմանատիպ հոդվածներ
Հրդեհ` Հյուսիսային պողոտայում. այրվում է սուպերմարկետ
Հունվարի 12-ին, ժամը 08:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հյուսիսային պ...
Երթուղի սպասարկող «Գազել» է վթարվել. կան 10-ից ավելի տուժածներ
Այսօր ժամը 15:30-ի սահմաններում Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «...
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg
Հրշեջ ծառայությունները պարզում են, թե արդյոք Edison International կոմունալ ընկերության սարքավորումները պատճառ են հանդիսա...
Ավարտվել է ադրբեջանական կործանված ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը
Մասնագետներն ավարտել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված Azerbaijan Airlines (AZAL) ինքնաթիռի «սև արկղերի» վերծանո...