Ինչ է անհրաժեշտ արտոնությամբ տրանսպորտի տոմս գնելու համար. Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․
«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ,
09․01․2025 թ., այսինքն՝ վաղվանից, արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից ԱՐՏՈՆՈՒԹՅԱՄԲ օգտվելու իրավունք ունեցող մեր քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով կարող են մոտենալ իրենց վարչական շրջանի մասնաշենք (թաղապետարան), նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։
- ԱՐՏՈՆՈՒԹՅԱՄԲ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։
Հիշեցնենք նաև, որ նույն գործընթացը հնարավոր է իրականացնել transport.yerevan.am կայքում՝ առանց որևէ տեղ մոտենալու։
Եվս մեկ անգամ խնդրում ենք և հորդորում այն անձանց, որոնք ինքնուրույն կամ այլ անձի օգնությամբ կարող են նույնականացվել և արտոնյալ փաթեթները ձեռք բերել առցանց եղանակով, ցուցաբերել հոգատարություն դրա հնարավորությունը չունեցող քաղաքացիների նկատմամբ և լրացուցիչ չծանրաբեռնել սպասարկման գրասենյակները՝ հերթերի գոյացումից խուսափելու նպատակով։
-Առաջիկա օրերին կհայտարարենք նաև ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ անձանց կողմից նոր տոմսային փաթեթների ձեռքբերման եղանակների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Գազպրոմ Արմենիան հայտարարություն է տարածել
2024 թվականի դեկտեմբեր ամսին բաժանորդներին մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական...
Վարորդներ` զգոն եղեք
«Ճանապարհային դեպարտամենտից» հայտնում են՝ ժամը 20:00-ի դրությամբ Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարած...
Նշված հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին պլանային նորոգման աշխատանքն...
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին պլանային նորոգման աշխատանք...