Եթե ուշադիր ընթերցեին, դա կտեսնեին. Երևանի փոխքաղաքապետ
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է տրանսպորտի QR կոդերի վավերականության ժամկետին, որն ավագանու որոշմամբ նվազեցվել է՝ սահմանվելով 3 օր։
«Մեկանգամյա տոմսերը սպառվում են ձեռք բերելուց հետո 3 օրվա ընթացքում, և չի ենթադրվում, որ պետք է երկարաժամկետ լինեն մեկ ուղևորության դեպքում»,- նշել է նա:
Ըստ փոխքաղաքապետի հնարավոր է ձեռք բերել նոր տոմսային փաթեթներ և երկարաժամկետ օգտագործել։
Նա հայտնել է, որ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներն են այս հարցում զարմացած, երբ դա ավագանու որոշում է եղել. «Եթե ընթերցեին, կարող էին դա տեսնել»։
«100 դրամի երթևեկության տարբերակն անցումային շրջանի համար էր թողնվել՝ մինչև փետրվարի 1-ը։ Փետրվարի 1-ին այդ խնդիրը չի լինելու։ Այդ օրը նախատեսվում է, որ մարդիկ երկարաժամկետ տոմսային պրոդուկտներ պետք է ունենան»,- նշել է վերջինս։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց ԵՄ-ին անդամակցության մեկնարկի նախագիծը
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»...
Նրանք ովքեր կիսում են մեր արժեքները, միշտ էլ ցանկալի են. ԵԽ պատգամավորը՝ ՀՀ-ի մասին
ԵԽ պատգամավոր Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործ...
Այդ երկիրը մեր թշնամին է. Պեսկով
Լիտվան անբարյացակամ պետություն է՝ թշնամաբար տրամադրված Ռուսաստանի նկատմամբ ու տարածքային պահանջներով․ լրագրողներին հայտն...
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...