Զուրաբիշվիլին զրկվել է պետական պաշտպանությունից
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին զրկվել է պետական պաշտպանությունից, դեկտեմբերի 30-ին հայտնել է Mtavari Arkhi հեռուստաալիքը։
Նշվում է, որ համապատասխան օրենքը ստորագրել է նոր նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
Պետության ղեկավարի, վարչապետի և Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտպանությունը նախկինում նախատեսված էր նրանց լիազորությունների դադարեցումից հետո մեկ տարի ժամկետով։
Փոփոխությունների համաձայն՝ պաշտպանությունը չի պահպանվում, եթե երկրի Սահմանադրական դատարանը հաստատի, որ պաշտոնավարման ընթացքում նրանք խախտել են հիմնական օրենքը։ Միաժամանակ, անցյալ տարի Վրաստանի Սահմանադրական դատարանը ընդունել է, որ Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրությունը չհամակարգված արտասահմանյան այցերով։
Նախօրեին կայացել է Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը՝ որպես Վրաստանի նոր նախագահ։ Զուրաբիշվիլին, ով չի ճանաչել ընտրությունների արդյունքները, լքել է նախագահական նստավայրը և աջակիցներին ասել, որ մտադիր է Ամանորի գիշերը մասնակցել բողոքի ցույցին և այցելել մի շարք երկրներ։
Նմանատիպ հոդվածներ
Հանձնարարվել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթ...
Մահացել է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը
The Carter Center ոչ կառավարական կազմակերպությունը կիրակի հաստատել է Միացյալ Նահանգների 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի մահը,...
Die Welt–ի լրագրողն ազատման դիմում է գրել՝ Իլոն Մասկի տեքստը հրապարակելուց հետո
Գերմանական Die Welt թերթի «կարծիքներ» բաժնի ղեկավար Եվա Մարի Քոգելը հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ Իլոն Մա...
Սալոմե Զուրաբիշվիլին գիշերելու է նախագահական պալատում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է, որ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության նախօրեին գիշերում է նստավայրում,...