Սլովակիայի վարչապետը՝ դադարեցնում է Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան կարող է դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը՝ գազի մատակարարումների շուրջ առաջացած լարվածության պատճառով։ Վերջինս նշել է, որ հնարավոր պատժամիջոցները կքննարկվեն 2025 թվականի հունվարի 1-ից հետո։
«Հունվարի 1-ից հետո մենք կգնահատենք իրավիճակը և Ուկրաինայի դեմ հնարավոր փոխադարձ միջոցները։ Անհրաժեշտության դեպքում կդադարեցնենք Ուկրաինային խիստ անհրաժեշտ էլեկտրաէներգիայի մատակարարումը ցանցի անջատումների ժամանակ»,-ասել է Սլովակիայի վարչապետը:
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ի առավոտյան՝ համապատասխան պայմանագրի գործողության ավարտի կապակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովի արձագանքը՝ Ադրբեջանից ներողություն խնդրելու պահանջներին
Կրեմլում տեղյակ են Բաքվից հնչող հայտարարություններից այն մասին, որ Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի հակաօդային պաշտպ...
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
Պուտինն ու Ալիևը հեռախոսով քննարկել են դեկտեմբերի 25-ին Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիների» ուղևորատար ինքնաթիռի կո...
Այս ամենի հետևում քաղաքական պատվեր է դրված․ ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ավիավթարի վարկածը
ՌԴ-ն Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ բանակցություններ չի վարել Ակտաուի մոտ ավիավթարի վարկածներ մշակելու...
Զոհված զինվորների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան․ մանրամասներ
Արցախյան պատերազմում անհետ կորածների հարազատներն այսօր փակել էին Բաղրամյան պողոտան։ Նրանց պահանջն էր 44-օրյա պատերազմի հ...