Զոհված զինվորների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան․ մանրամասներ
Արցախյան պատերազմում անհետ կորածների հարազատներն այսօր փակել էին Բաղրամյան պողոտան։ Նրանց պահանջն էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպումը։ Այս մասին հայտնում է aysor.am-ը։
«Չի համաձայնվում, հրաժարվում է, երկու ամիս է՝ էսօր-էգուց է անում։ Որպես քնիչ հանձնաժողովի ղեկավարի լիքը հարցեր կան, խուսափում է»,-ասաց ծնողներից մեկը՝ հիշեցնելով, որ Քոչարյանը հայտարարել էր, որ հանձնաժողովն իր աշխատանքն ավարտել է։
«Ասեցին, փակվեց, գնաց հա՞, էլ հարց չկա հա՞»,-ասաց նա։
Ծնողը նշեց, որ այսօր պայմանավորվածություն կար, եկել էինք 4 հոգով, որ հանդիպեն. «Դե չի ուզում, թող չուզի»։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովի արձագանքը՝ Ադրբեջանից ներողություն խնդրելու պահանջներին
Կրեմլում տեղյակ են Բաքվից հնչող հայտարարություններից այն մասին, որ Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի հակաօդային պաշտպ...
Այս ամենի հետևում քաղաքական պատվեր է դրված․ ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ավիավթարի վարկածը
ՌԴ-ն Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ բանակցություններ չի վարել Ակտաուի մոտ ավիավթարի վարկածներ մշակելու...
Գիլոյանը ազատման դիմում կգրի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը հնարավոր է հունվարին աշխատանքից ազատման դիմում գրի...
Անդրանիկ Քոչարյանը ինձ բառացիորեն աղաչում էր. Սրբազան
ՔՊ-ից ինձ տեղեկություն տվողը Գագիկ Մելքոնյանն է, ժամանակին բեղավոր էր, հետո՝ մուրք պահեց՝ Անդրանիկ Քոչարյանը, ճաղատ, մոր...