Պեսկովի արձագանքը՝ Ադրբեջանից ներողություն խնդրելու պահանջներին
Կրեմլում տեղյակ են Բաքվից հնչող հայտարարություններից այն մասին, որ Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի հակաօդային պաշտպանության միջոցների կողմից ադրբեջանական ինքնաթիռի խոցման համար, սակայն դեռևս չեն մեկնաբանում այս իրավիճակը, քանի չի ավարտվել ավիաաղետի պատճառների հետաքննությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, մենք տեսել ենք, սակայն ոչինչ չունեմ ավելացնելու նրան, ամեն ինչ արդեն ասել եմ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Կրեմլը տեսել է ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի հայտարարությունը։
«Այս ավիացիոն միջադեպի հետաքննություն է ընթանում, և նախքան եզրակացությունները, որոնք արվելու են հետաքննության արդյունքների հիման վրա, մենք մեզ իրավասու չենք համարում որևէ գնահատական տալ և չենք անելու։ Մենք ունենք մեր ավիացիոն իշխանությունները, որոնք կարող են դա անել, և այդ տեղեկությունը կարող է լինել միայն նրանցից»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են լուրեր այն մասին, որ Ադրբեջանը հրաժարվել է Ռամզան Կադիրովի առաջարկած ֆինանսական և այլ օգնությունից:
«Ոչ պետությունը, ոչ քաղաքացիները չեն ընդունի նման օգնությունը։ Մենք անհրաժեշտ օգնություն ենք ցուցաբերում և ցուցաբերելու ենք մեր քաղաքացիներին։ Ադրբեջանը պահանջում է ճանաչել փաստը, ներողություն խնդրել և համապատասխան փոխհատուցում վճարել»,- գրել են ԶԼՄ-ները:
Նմանատիպ հոդվածներ
Այս ամենի հետևում քաղաքական պատվեր է դրված․ ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ավիավթարի վարկածը
ՌԴ-ն Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ բանակցություններ չի վարել Ակտաուի մոտ ավիավթարի վարկածներ մշակելու...
Զոհված զինվորների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան․ մանրամասներ
Արցախյան պատերազմում անհետ կորածների հարազատներն այսօր փակել էին Բաղրամյան պողոտան։ Նրանց պահանջն էր 44-օրյա պատերազմի հ...
Գիլոյանը ազատման դիմում կգրի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը հնարավոր է հունվարին աշխատանքից ազատման դիմում գրի...
Անդրանիկ Քոչարյանը ինձ բառացիորեն աղաչում էր. Սրբազան
ՔՊ-ից ինձ տեղեկություն տվողը Գագիկ Մելքոնյանն է, ժամանակին բեղավոր էր, հետո՝ մուրք պահեց՝ Անդրանիկ Քոչարյանը, ճաղատ, մոր...