ԱԺ-ում ընթանում է Ալեն Սիմոնյանի և անհետ կորածների հարազատների հանդիպումը
Ազգային ժողովում ընթանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և անհետ կորածների հարազատների հանդիպումը։ Auroranews-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հաստատեց ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
Անհետ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում ԱԺ պատգամավոր, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։ Նրանք հայտնել են, որ արդեն երկար ժամանակ փորձում են հանդիպել Քոչարյանին, սակայն չեն ստացել դրական արձագանք։
Ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է Բաղրամյան պողոտայում ընթացող ակցիայի հետ կապված իրավիճակը՝ նշելով, որ իրավապահները մի քանի անգամ հորդորել են ակցիայի մասնակիցներին բացել ճանապարհը, սակայն այն դեռևս փակ է։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովի արձագանքը՝ Ադրբեջանից ներողություն խնդրելու պահանջներին
Կրեմլում տեղյակ են Բաքվից հնչող հայտարարություններից այն մասին, որ Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի հակաօդային պաշտպ...
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
Պուտինն ու Ալիևը հեռախոսով քննարկել են դեկտեմբերի 25-ին Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիների» ուղևորատար ինքնաթիռի կո...
Այս ամենի հետևում քաղաքական պատվեր է դրված․ ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ավիավթարի վարկածը
ՌԴ-ն Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ բանակցություններ չի վարել Ակտաուի մոտ ավիավթարի վարկածներ մշակելու...
Զոհված զինվորների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան․ մանրամասներ
Արցախյան պատերազմում անհետ կորածների հարազատներն այսօր փակել էին Բաղրամյան պողոտան։ Նրանց պահանջն էր 44-օրյա պատերազմի հ...