Գիլոյանը ազատման դիմում կգրի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը հնարավոր է հունվարին աշխատանքից ազատման դիմում գրի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գիլոյանը։
Նա նշեց, որ հրաժարականի պատճառ կարող է դառնալ այն, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) անդամ է ընտրվել և հունվարի 1-ից անցելու է իր պարտականությունների կատարմանը։
«Այս պահին քննարկումներ եմ տանում WADA–ի ղեկավարի հետ, նա ցանկանում է, որպեսզի իմ գործունեությունն այնտեղ ավելի ընդլայնվի։ Այդ պատճառով դեռ չգիտեմ՝ հնարավոր կլինի՞ փոխնախարարի աշխատանքս համատեղել, թե՞ ոչ»,– նշեց Գիլոյանը։
ԿԳՄՍ փոխնախարարը վստահեցրեց, որ այս պահին դիմում չի գրել, ավելին` ակտիվ աշխատում է։
Հիշեցնենք, որ Կարեն Գիլոյանը ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար է նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 30-ին։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովի արձագանքը՝ Ադրբեջանից ներողություն խնդրելու պահանջներին
Կրեմլում տեղյակ են Բաքվից հնչող հայտարարություններից այն մասին, որ Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի հակաօդային պաշտպ...
Զոհված զինվորների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան․ մանրամասներ
Արցախյան պատերազմում անհետ կորածների հարազատներն այսօր փակել էին Բաղրամյան պողոտան։ Նրանց պահանջն էր 44-օրյա պատերազմի հ...
Անդրանիկ Քոչարյանը ինձ բառացիորեն աղաչում էր. Սրբազան
ՔՊ-ից ինձ տեղեկություն տվողը Գագիկ Մելքոնյանն է, ժամանակին բեղավոր էր, հետո՝ մուրք պահեց՝ Անդրանիկ Քոչարյանը, ճաղատ, մոր...
Ինչու կաթողիկոսի ամանորյա ուղերձը չի հեռարձակվի
Հանրային հեռուստաընկերության ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրից հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ա...