Անդրանիկ Քոչարյանը ինձ բառացիորեն աղաչում էր. Սրբազան
ՔՊ-ից ինձ տեղեկություն տվողը Գագիկ Մելքոնյանն է, ժամանակին բեղավոր էր, հետո՝ մուրք պահեց՝ Անդրանիկ Քոչարյանը, ճաղատ, մորուքով ու ակնոցով մեկը կա՝ Արթուր Հովհաննիսյանը, ում դատի ենք տվել, Արփի Դավոյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասոլ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Մասնավորապես, անդրադառնալով դիտարկմանը, որ ՔՊ-ից ցանկացել են իր հետ զրուցել, հնարավոր է, որ վերադառնան նաև այն պատգամավորները, որոնք հյուրընկալում և ջերմ զրուցում էին իր հետ, հնարավո՞ր է վերադառնան՝ Բագրատ սրբազանը նշեց՝ իրեն չեն հյուրընկալել, ինքն է հյուրընկալել, փոքր, մեծ ծավալով բանակցություններ տեղի են ունեցել, ինքն անձնապես շփման մեջ չէ՝ հասկանալով, որ նույնիսկ երրորդ, չորրորդ անձերով միջնորդավորված հարաբերությունները ծանր են արժանանում։ Սրբազանն անուններ չցանկացավ տալ, որոնց հետ ջերմ հարաբերություններ է եղել, նշում է՝ ցավոտ է, սակայն նշեց՝ Շիրակ Թորոսյան, Ռուստամ Բաքոյան, Անդրանիկ Քոչարյան։
«Անդրանիկ Քոչարյանը ինձ բառացիորեն աղաչում էր ռազմական դոկտրինի համար հայեցակարգ պատրաստել»,-նշեց նա։
Թե արդյո՞ք պաշտոնազրկումից հետո Վահե Ղազարյանն իր հետ կապ հաստատել է՝ սրբազանը նշեց՝ ոչ։
«Հիմա թող Վահե Ղազարյանն իրեն հարց տա՝ որտեղ է հիմա, երբ ասում էինք՝ ոստիկաններ, ներառյալ՝ ՆԳ նախարար, իրավունք չունեք այսպիսի ծառայության ու գերության մեջ գտնվել, այս մարդն օգտագործում է իր չարիքի համար, մեկ վայրկյան չի մտածելու, տեսեք՝ ինչ ձևով՝ «SMS»-ներով, այդ ամբողջ անցած ծառայություն, ընկերություն, եղբայրություն, իրար հետ դժվարություններ անցած․․․․ մեկ վայրկյանում․․․ որևէ մեկի համար պատկերացնելի չէր դա»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովի արձագանքը՝ Ադրբեջանից ներողություն խնդրելու պահանջներին
Կրեմլում տեղյակ են Բաքվից հնչող հայտարարություններից այն մասին, որ Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի հակաօդային պաշտպ...
Այս ամենի հետևում քաղաքական պատվեր է դրված․ ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ավիավթարի վարկածը
ՌԴ-ն Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ բանակցություններ չի վարել Ակտաուի մոտ ավիավթարի վարկածներ մշակելու...
Զոհված զինվորների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան․ մանրամասներ
Արցախյան պատերազմում անհետ կորածների հարազատներն այսօր փակել էին Բաղրամյան պողոտան։ Նրանց պահանջն էր 44-օրյա պատերազմի հ...
Գիլոյանը ազատման դիմում կգրի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը հնարավոր է հունվարին աշխատանքից ազատման դիմում գրի...