Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոմիտասի պողոտայում այրվել է ավտոմեքենա․ մանրամասներ

Vika B. 1 րոպե 439 դիտում

Դեկտեմբերի 24-ին Aurornews-ին փոխանցել են որ, Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։


Ավելի վաղ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հայտնեցին, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Dodge» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ` Ն․ Ս․, ծնված 1984 թ․)։


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը դեմքի հատվածում ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ և տեղափոխվել է բժշկական կենտրոն։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։18-ին, մարվել՝ 23։30-ին։ Այրվել է «Dodge» մակնիշի ավտոմեքենան։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250