Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կնոջը թաքցրել են մեքենայի մեջ. մանրամասներ՝ գազալցակայանում պայթյունից

Vika B. 1 րոպե 4,181 դիտում

Հայտնի է դարձել, թե ինչպես է եղել Դդմաշենի գազալցակայանում մեքենայի պայթյունը։ Այս մասին հայտնում է ArmLur.am-ը:


Ըստ տեղեկության՝ մեքենայում, որը լիցքավորման ժամանակ պայթել է, կին է եղել։ Բանն այնն է, որ մեքենայում գտնվող կնոջ ոտքը վիրահատել են ու այն գտնվել է գիպսի մեջ։ Հարազատները մոտեցել են գազալցակայան՝ մեքենան լիցքավորելու, և որպեսզի վիրահատված կնոջը մեքենայից չիջեցնեն, նրա վրա շոր են գցել ու գազալցակայանի աշխատակիցներին վստահեցրել, որ մեքենայում մարդ չկա։ Արդյունքում գազալցակայանի աշխատակիցները մեքենան լիցքավորել են ու լիցքախորման ժամանակ մեքենան պայթել է։


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին, ժամը 11:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն Է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250