Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում

Vika B. 1 րոպե 4,671 դիտում

Տրանսպորտային ոստիկանները «Վնուկովո» օդանավակայանում ձերբակալել են Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորին, ով ծեծկռտուք է սարքել ինքնաթիռում և հարվածել բորտուղեկցորդուհուն: Այս մասին հայտնել են ՌԴ ՆԳՆ տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունից:


«Երևան-Մոսկվա ինքնաթիռում դեբոշ կազմակերպած ուղևորը ձերբակալվել է տրանսպորտային ոստիկանության կողմից մայրաքաղաքի Վնուկովո օդանավակայանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Ինչպես պարզաբանել են վարչությունից, հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Երևանից Մոսկվա ժամանող ինքնաթիռում ոչ ադեկվատ ուղևոր կա, որն իրեն ագրեսիվ է պահում:


Տրանսպորտային ոստիկանները ժամանել են թռիչքային դաշտի կայանատեղի, որտեղ անձնակազմի անդամները ցույց են տվել ուղևորին, ով թռիչքի ընթացքում ձեռքերը թափ է տվել, հարվածել է բորտուղեկցորդուհիներից մեկի գլխին և չի արձագանքել անձնակազմի դիտողություններին:


Տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով (օդային տրանսպորտում բռնության գործադրմամբ խուլիգանություն):


Սույն հոդվածի սանկցիան նախատեսում է ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250