Քաղաքականություն

Պետք է պահպանել պատմական ճշմարտությունը․ Պուտին

Պետք է պահպանել պատմական ճշմարտությունը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում հայտնել է, որ Ռուսաստանն ակնկալում է, որ ԱՊՀ անդամ երկրների զինվորականները կկարողանան մասնակցել 2025 թվականի…

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում հայտնել է, որ Ռուսաստանն ակնկալում է, որ ԱՊՀ անդամ երկրների զինվորականները կկարողանան մասնակցել 2025 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին։


Նա հիշեցրել է, որ 2025 թվականն ԱՊՀ-ում հռչակվել է խաղաղության և նացիզմի դեմ պայքարում միասնության տարի, և պետք է ձգտել հետագայում նույնպես պահպանել պատմական հիշողությունը:


«Հարգանքի տուրք մատուցելով վետերաններին, թիկունքի աշխատավորներին, որոնք պաշտպանել են մեր ազատությունն ու անկախությունը` պետք է ձգտենք պահպանել այդ տարիների իրադարձությունների մասին պատմական ճշմարտությունը, հիշողությունն այն մասին, թե ինչ գնով է բաժին հասել աշխարհի ազատագրումը նացիզմից, առաջ տանել 1945 թվականին նվաճած հաղթանակի ընկալումը՝ որպես ողջ մարդկության համար ընդհանուր արժեք», - ընդգծել է Պուտինը:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250